Սնունդը և առողջությունը
Կծու դրախտ
Անցել են այն ժամանակները, երբ համեմունքի փոխարեն օգտագործվում էին միայն պղպեղը կամ դափնու տերեւը: Այսօր ամեն մի ճաշատեսակի կամ աղցանի համար նախատեսված է առանձին համեմունք:
Հետաքրքիր է, թե այդ համեմունքները ինչ բուժական ու համային հատկություններով են օժտված, եւ ինչպես պետք է դրանք պահել՝ այդ հատկությունները պահպանելու համար:
Շատ համեմունքներ պարունակում են մեծ քանակությամբ եթերային յուղեր, որոնք կործանարար ազդեցություն կարող են ունենալ թունավոր միկրոօրգանիզմների համար: Օրինակ` պղպեղի, դարչինի, կոճապղպեղի ու մեխակի հակաբակտերիալ հատկությունները կանխում են աղիքային տարբեր խանգարումների զարգացումը: Դրանք նաեւ հրաշալի համ են հաղորդում սնունդին, բայց պետք է զգույշ լինել համեմունքների հետ, որովհետեւ դրանց չափից շատ գործածությունը կարող է փչացնել կերակրի համը, իսկ որպեսզի այդ ամենը ճիշտ ժամանակին ու չափով լինի` պետք է հետեւել մեր խորհուրդներին: Օրինակ` աղացած, արդեն փոշի դարձրած համեմունքները ճիշտ կլինի սնունդին ավելացնել, երբ այն արդեն պատրաստ է, կամ ուտելու ընթացքում, իսկ ամբողջականը հատիկներով պետք է խառնել սնունդին՝ ընթացքում: Հնդկական չամանը դրական ազդեցություն կարող է ունենալ լյարդի ու լեղապարկի աշխատանքի վրա: Այն շատ լավ ազդում է այտուցների վրա: Բացի այդ, շատերը չամանի սերմերը ծամում են, որպեսզի մարսողությունը կարգավորվի:
Շատ համեղ ու յուրահատուկ համ են սննդին հաղորդում սեւ ու կարմիր պղպեղները, բայց, այնուամենայնիվ, շատերին խորհուրդ չի տրվում համեմունքներ օգտագործել, այն էլ` կծու: Կան մարդիկ, ովքեր ստամոքսի առատ արտադրվող ստամոքսահյութի պատճառով չեն կարող շատ համեմունքներ օգտագործել: Դրանք հիմնականում կծու համ ունեցող համեմունքներն են, որ պարունակում են կծու գլիկոզիդներ:
Որպեսզի համեմունքները պահպանեն իրենց օգտակար հատկությունները, հարկավոր է ճիշտ պահել: Առաջին հերթին համեմունքները անհրաժեշտ է պահել փոքր ամաններով, քանի որ դրանք երկար մնալով՝ կորցնում են իրենց բույրը, համն ու օգտակար հատկությունները: Բացի այդ, դրանք պետք է պահել հերմետիկ ամաններում, քանի որ դրանց մեջ եղած եթերային յուղերն արագ գոլորշիանում են:
Թերեւս, ամենաանփոխարինելի համեմունքը աղն է, սակայն մասնագետները գտնում են, որ այն եւս կարելի է փոխարինել տարբեր համեմունքներով` պղպեղ, քացախ, կանաչի: Մսի համար պատրաստվող սոուսին կարելի է ավելացնել սխտոր, որ եւ համեղ է, եւ օգտակար: Սխտորը սազում է նաեւ միջերկրածովյան կծու սննդամթերքների հետ: Մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը առանց երկմտելու կարելի է ավելացնել եփած կարտոֆիլին: Շատ լավ համեմունք է թարխունը, հատկապես ձկան հետ: Շատերն աղի փոխարեն օգտագործում են պատրաստի սոյայի սոուս կամ մանանեխ, դա այնքան էլ ճիշտ չէ: Պատրաստի սոյայի սոուսի ու մանանեխի անընդհատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների խնդիրների: Կարելի է նաեւ բանջարեղեններով ու մրգերով սոուս պատրաստել: Կարելի է 2 հատ լոլիկը, 1 հատ կիտրոնը, 1 հատ կանաչ խնձորը կտրատել ու հարիչով հարել: Ստացվում է շատ համեղ սոուս: Այն հատկապես համեղ է մսից պատրաստված կերակրատեսակների հետ:
15.04.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ